«Ես դարձա Սեբաստացի»

Երկար փնտրելուց, համեմատություններ կատարելուց հետո ընդունվեցի կրթահամալիր: Ու իրար ետևից գլորվեցին օրերը, որոնք հետո պիտի իմ սեբաստացիական ուղին դառնան: Արդեն 2022 թվականի նոյեմբերն է, սկսվել են «Սեբաստացու օրեր» -ը,  որին, ի դեպ, առաջին անգամ եմ  մասնակցում,  և ես, որպես նոր աշակերտ Սեբաստացի կրթահամալիրում, պետք է գրեմ, պատմեմ   իմ և Սեբաստացի կրթահամալիրի մասին։ Սկզբում ոչինչ չէի կարողանում գրել, որովհետև առաջին անգամ էի գրում շարադրություն իմ դպրոցի մասին։ Բայց որոշ ժամանակ մտածելուց հետո հասկացա՝ ինչ պետք է անեմ. կրթահամալիրը ինչ  ջերմ է, հարազատ,  ընդամենը երեք ամիս է, ինչ այստեղ եմ, բայց այնպիսի տպավորություն է, որ ես այս կրթահամալիրում եմ եղել ամբողջ կյանքս։

Շատ սիրեցի դպրոցս, չնայած, եթե ճիշտն ասեմ, մի փոքր անհանգիստ էի, թե ինչպես ինձ կընդունեն, արդյոք ուսուցիչները լա՞վն են,  թե՞ ոչ և, իհարկե, ես կհարմարվե՞մ նոր միջավայրին …., բայց այդ մտքերը միանգամից  անհետացան հոկտեմբեր ամսից, երբ ես արդեն ձեռք բերեցի ընկերներ և սիրեցի և կապվեցի  դասատուներին:

Կասեմ այսպես. այս դպրոցը փոխեց աշխարհայացքս սովորելու նկատմամբ և մեծացրեց սերս մշակույթի ու արվեստի նկատմամբ։ Ես հասկացա՝ ճիշտ ընտրություն եմ կատարել….

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started