Ռուբեն Սևակ բանաստեղծություններ

ԳԻՆՈՎ ԳԻՇԵՐ

Օդի մեջ խունկ կա, Օդի մեջ համբույր
Օդի մեջ գգվանք, օդի մեջ եղկ բույր
Շ՜առ, շատ դիցուհի կարծես շշնջար
Չորսբոլոր, այս գիշերվա օդի մեջ ինչե՜ր կան

Այգաբացի մեջ թրթռում են անդադար
Սիրո պես հզոր, սիրո պես տրտում,
Հազար աստղ կարծես, մեկ-երկու պաչեր
Վերևում, այս գիշերվա երկնքում ինչե՜ր կան..

Լիճն արծաթյա փրփուրով վե՜ կսլանա,
Ամեն մի ալիք մեկ-մեկ գեղեցիկ
Ինձ կախարդը կարծես կանչում է շշնջալով
Այս գիշեր լճի ծոցում ինչե՜ր..

Ա՜խ, տաք սիրտ մի՛ լա, թաց աչքեր
Գլուխս սիրո կուրծքի վրա հանգչեր
Թևերս իր երբեմն թևի վրա կխաչեր..
Այս գիշեր գինո՜վ սրտիս մեջ ինչե՜ր..

ՍԵՐՈՎ, ՍԵՐՈՎ…

Սիրով, սիրով խոցեցիր ինձ
Սիրտս սիրով խոցեցիր
Սիրտս ջահել՝վարդի պես բացեցիր
Դագաղի պես փակեցիր..
Դու քաղցրությամբ խոցեցիր ինձ
Սիտս սիրով խժռեցիր
Սիտս ջահել՝վարդի պես պացեցիր
Երգով, վերքով օրորեցիր ինձ
Սիրտս տատասկ ցանեցիր
Ջահել սրտիս վարդերը բաց
Հովին տվեցիր ցիրուցան..

***

Ես կսիրեմ երկու աչքերդ խենոի պես
Որտեղ խավարը կփոթորկի մոլեգին
Երկու աչքերդ աստվածների սկիհի պես
Տուր ինձ նրանց մեջ սրբացնեմ իմ հոգին
Ես կսիրեմ աչքերդ խենթի պես
Ե՛կ ինձ մոտ, քեզ խղճա շունչս անզոր
Ե՛կ, ես մութ բաներ պետք է քեզ ասեմ
Սիրո պես քաղցր ու մահվան պես հզոր
Գերեզմանից լալող սյուքի պես նսեմ
Ե՛կ ինձ մոտ, քեզ խղճա շունչս անզոր..

ԻՆՉՈ՞Ւ

Ինչո՞ւ, ինչո՞ւ ինձ սիրեցիր,
Փոքրի՛կ աղջիկ, դու մե՜ղք էիր.
Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր,
Դու ծե՜ր արծիվ բանտարկեցիր…

Կապույտ աչքերդ երբ որ բացեցիր,
Կապո՜ւյտ աղջիկ՝ սոխակի պես երգ է՜ր.
Քե՛զ սիրո մրմունջը պետք էր,
Դու գուժող մռնչյուն ընտրեցիր…

Ես կհեռանամ մի՜շտ, անծայրածի՜ր
Դամբաններ են ոտքիս հետքե՜րը.
Քեզ սիրո մեղմ սյո՜ւք եր պետք,
Դու փոթորկի՜ն կուրծքդ բացեցիր…

Կայրե՜ն աչքերդ սևածիր,
Պիտի մեռնե՜ս, այդպես երգելով.
Քեզ փոքրիկ սեր էր պետք,
Դու Սիրո-Աստված սիրեցիր…

ՀՈԳԻՍ

Հիվանդ մի տերև տեսա կանաչ դաշտում,
Ի՜նչ սիրուն էր գարունը, փափուկ հովվի օրերում,
Սիրուն խոտերը դաշտի, ծաղիկներն ալ բույր գույնով,
Կծիծաղեին լռելյաց ջերմ արևի տակ գինով։

Բայց գարնանային կենսավետ այդ պահին մեջ օրորուն,
Հիվանդ տերև տեսա, կանաչի մեջ դաշտում,
Չորացած տե՜րև մի նիհար, որ զեփյուռի հպումով,
Մեռելամերձ կդողար մարգի մեջ աչքը հմայող։

Սիրտս անհուն ցավով լի, ես հեռացա սգահար,
Մատներիս մեջ առա նրան, ու իր մարմինը նիհար,
Գուրգուրանքով, արցունքով մոտեցրի շրթունքիս։

Անժամանակ թարշամած գարնան տերևի հոգին,
Ծաղիկների մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
Ալ ժպտելու անկարող, կդողա, կմռսի…

Հիվանդ մի տերև տեսա կանաչի մեջ դաշտում…

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started