Ռուբեն Սևակ

Կենսագրություն

Ռուբեն Սևակ (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ, ծնվել է 12.2.1885 Կ.Պոլսին մերձակա Սիլիվրի գյուղաքաղաքում:

   Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, Պարտիզակի ամեր. վարժարանում: Ավարտել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանը, Շվեյցարիայի Լոզան քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետը, աշխատել է որպես բժիշկ Լոզանի հիվանդանոցներից մեկում:

1915-ին վերադարձել է Կ.Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին գազանաբար սպանվել օգոստոսի 26-ին այն խմբի հետ, որի մեջ էին նայև Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ:

Սևակի ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկական նեոռոմանտիզմ բնութագրվող գրական ուղղությանը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում 20-րդ դ. սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ:
Սևակի առաջին բանաստեղծությունը «Բաժանման խոսքեր» տպագրվել է 1905 թվականին, «Մասիս» հանդեսում։ 1910 թվականին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողվածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ. Սևակի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում։

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started